Բանակի օրվա առթիվ ՀՀ և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր (լուսանկարներ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և Ազգային անվտանգության խորհրդի անդամները պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավար կազմի ուղեկցությամբ այսօր այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:  

Նշենք, որ հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Հայաստանի 3-րդ Հանրապետության Զինված ուժերը 27 տարեկան է։