Մեծ քարով հարվածել են Զորավար Անդրանիկ կայարան գնացող գնացքի պատուհանին

Երեկ մեծ քարով հարվածել են Զորավար Անդրանիկ կայարան գնացող գնացքի պատուհանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Նազելի Նիկողոսյանը: Նա հրավիրել է նաև պատկան մարմինների ուշադրությունը. Երևանի Մետրոպոլիտեն, Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality և ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia։ 

«Այսօր՝ ժամը 18։00-ից 18։10-նն ընկած ժամանակահատվածում, մետրոյի Սասունցի Դավիթ կայարանից Զորավար Անդրանիկ տանող ճանապարհի հատվածում, ընթացքի ժամանակ, չգիտեմ ազգիս ո՞ր վիժվածքը հարվածեց գնացքի պատուհանին մեծ քարով և քիչ մնաց՝ վնասեր երեխայիս, ինչպես նաև մյուս ուղևորներին, քանի որ ամբողջ ապակին նույնպես ներս թափվեց։ Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կարող էր պատահել… Բարեբախտաբար, քարը 5-10 սանտիմետր հեռու ընկավ։  Խնդրում, հորդորում և պահանջում եմ միջոցներ ձեռնարկել. դրանք կլինեն արգելապատնեշներ, որևէ ձևով պաշտպանելու համար այդ հատվածը, թե տեսահսկման համակարգեր՝ վիժվածքներին հայտնաբերելու համար, չգիտեմ էլ ինչ կարելի է մտածել։ Չեմ ուզում ՎԱԽԵՆԱԼ ամենաԱՆՎՏԱՆԳ ու սիրելի տրանսպորտային միջոցից օգտվելուց։  Լիահույս եմ, որ սա ԱՌԱՋԻՆ և ՎԵՐՋԻՆ դեպքն էր և այլևս նման բան չի կրկնվի»,- գրել է Նազելի Նիկողոսյանը: