Իրավիճակը Բաքվում կտրուկ սրվել է. կան ձերբակալվածներ

Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Իրավիճակը Բաքվում կտրուկ սրվել է. կան ձերբակալվածներ

Չնայած այն բանին, որ Բաքվի քաղաքապետարանը արգելել էր ընդդիմադիրներին հունվարի 26-ին հանրահավաք անցկացնել մայրաքաղաքում, այդուհանդերձ նրանք փորձել են այն անցկացնել, ինչպես նաև քայլերթ կազմակերպել, որը կոպտորեն ցրվել է ոստիկանության կողմից…

Բաքվի ոստիկանության տվյալներով քայլերթին մասնակցել է 50-60 մարդ, որոնցից բերման են ենթարկվել 15-ը… Իշխանամետ ԶԼՄ-ների հաղորդման համաձայն բերման ենթարկվածներից 10-ը ձերբակալվել են, իսկ 5-ին բանավոր նախազգուշացում տալուց հետո ազատ են արձակել…

Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ների տվյալներով չարտոնված հանրահավաքին ավելի շատ մարդ է մասնակցել, քան հաղորդում են իշխանական ԶԼՄ-ները, ինչպես նաև ավելի շատ մարդ է բերման ենթարկվել,քան հաղորդում է Բաքվի ոստիկանությունը…

Հիշեցնեմ,որ Ադրբեջանի մայրաքաղաքում վերջին տարիներին ընդդիմադիրների կողմից կազմակերպված ամենամարդաշատ հանրահավաքը տեղի էր ունեցել հունվարի 20-ին, չնայած որ այն կազմակերպվել էր քաղաքի ծայրամասերից մեկում… Ադրբեջանի իշխանություններին շատ անհանգստացրել էր այդ հանգամանքը և վերջիններս որոշել են այսուհետ թույլ չտալ ընդդիմադիրներին հանրահավաքներ կազմակերպել Բաքվում…»։