Ռեփեր The Game-ը պատմել է Քիմի հետ իր սեքսի մասին և ներողություն խնդրել Քայնե Ուեսթից

The Game անվամբ հանդես եկող 39-ամյա ռեփեր Ջեյզիոն Թեյլորը նոր երգ է ներկայացրել իր երկրպագուներին, որտեղ պատմում է 38-ամյա ռեալիթի շոուների հայտնի աստղ Քիմ Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին։ Ռեփերն աշխարհին պատմում է, որ քնել է Քիմ Քարդաշյանի հետ և հարկ համարում ներողություն խնդրել Քիմի 41-ամյա ամուսնուց՝ հայտնի ռեփեր Քայնե Ուեսթից։

2016 թվականին ռեփերը հայտարարել էր, որ սեքս է ունեցել մի շարք հայտնիների հետ, այդ թվում՝ Քիմի, նրա քրոջ՝ Քլոեի և Ռոբ Քարդաշյանի ընկերուհու՝ Բլեք Չայնայի հետ։

Իսկ 2018 թբականին The Game-ը նշեց, որ Քիմը կարող է դառնալ ԱՄՆ-ի հաջորդ նախագահը և պետք է այդ շանսը բաց չթողնել։