Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է պարգևավճարից

Վերջին օրերին ՀՀ-ում քննարկումների թիվ մեկ թեման մարզպետների, ինչպես նաև՝ տարբեր գերատեսչությունների պարգևավճարներն են։

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Ազատության» տաղավարում նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի բոլոր աշխատողները ստացել են պարգևավճարներ։

Փաշինյանը, սակայն, հրաժարվել է իրեն հասնող պարգևավճարից։

«Բոլոր գերատեսչություններում եղել են պարգեւատրումներ: Վարչապետը հրաժարվել է պարգևավճարից»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը։