Ավանում հայտնի անկարգությունների մասնակիցներից մեկը նշանակվել է փոխթաղապետ. տեսանյութ

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հեղափոխության օրերին՝ մայիսի 30-ին ավագանու նիստի ընթացքում ելույթ ունեցա և Հանրապետական խմբակցությանը և Տարոն Մարգարյանին պատմեցի, թե ինչ առնչություն եմ ունեցել Ավան վ/շ ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանի հետ։ Երկու բառով ասած պատմում եմ, թե ինչպիսի ընդհարում էի ունեցել այդ անձի հետ 2017թ․ մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին, որին մասնակցում էինք ԵԼՔ դաշինքով։

Պատմում եմ, թե ինչպես այդ օրը մի քանի անգամ ոստիկանություն կանչեցի 1/1 տեղամասի մոտ, պատմում եմ թե ինչպես էր այդ անձը քաշքշուկ հրահրում իմ հետ։

Այսօր factor.am-ի հոդվածից տեղեկացա, որ նա վերանշանակվել է Ավան վ/շ ղեկավարի տեղակալ», գրել է Դ. Խաժակյանը: