Քաղաքապետարանը խնդրում է գրել իրենց՝ որ փողոցներում ձյան պատճառով երթևեկության խնդիր կա

Երևանի քաղաքապետարանը խնդրում է գրել իրենց, թե որ փողոցներում ձյան պատճառով երթևեկության խնդիր կա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Խնդրում եմ, գրեք ինձ, կամ Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality ին կամ վարչական շրջանների էջերին, թե որ փողոցներում ձյան պատճառով երթևեկության խնդիր կա»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ երոկյան տեղացած առատ տեղումներից հետո Երևանի վարչական շրջաններում մեկնարկել ու այժմ էլ շարունակվում են ձնամաքրման աշխատանքները։ Որոշ փողոցներում, սակայն, քաոսային իրավիճակ էր ստեղծվել։