Փաշինյանի որոշմամբ՝ պաշտոնյաներ են ազատվել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումներով իրենց պաշտոններից ազատվել են ՀՀ մի շարք պաշտոնյաներ: Այս մասին AylLur.am-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

Այսպիսով՝

Արտակ Մանուկյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:

Արման Բոշյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից:

Հակոբ Սիմիդյանն ազատվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից:

Հայկ Սարգսյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։

Ռուբեն Ռուբինյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:

Հովհաննես Հովհաննիսյանն ազատվել է կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից:

Արամ Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից։

Սոֆիա Հովսեփյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից։

Հռիփսիմե Գրիգորյանն ազատվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից:

Նիկոլայ Բաղդասարյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:

Արփինե Դավոյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից:

Արեն Մկրտչյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից:

Վարազդատ Կարապետյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:

Արմեն Փամբուխչյանն ազատվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Սարգիս Խանդանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

Արման Եղոյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից:

Տիգրան Ուլիխանյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։ 

Նրանց մեծ մասին այսուհետ կտեսնեք Ազգային ժողովում։