Ռ. Քոչարյանի գործով դատավորի որդին ու ես ընկերներ ենք․ պաշտպան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու և նրան գրավով ազատելու վերաբերյալ միջնորդությունները քննող դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել։ Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը մեկնաբանեց, որ միջնորդություն են ներկայացրել՝ հիմք ընդունելով նախագահող դատավորի ընտանիքի անդամի և անձամբ իր միջև առկա որոշակի ընկերական կապը:

Օրբելյանն ու դատավորի որդին ընկերներ են, միասին նույն դասարանում են սովորել։

«Նախագահող դատավորի որդու հետ ես Կապանում բավական երկար ընկերական շփում եմ ունեցել, համադասարանցիներ, ընկերներ ենք եղել, միասին դաշնամուրի ենք գնացել, «Что, где, когда?» ենք խաղացել: Բացի այդ, դատավորը ջերմ հարաբերություններ ունի իմ կնոջ քեռու հետ, ում հետ ունենք ընկերական հարաբերություններ: Նախագահող դատավորի խնամիները մեր ընտանիքի հարազատներն են: Կապանը փոքր քաղաք է, համերկրացիներ ենք»,- միջնորդությունն այսպես բացատրեց Օրբելյանը: