ՌԴ-ում բնակելի շենքում պայթյուն է եղել․ կա զոհ, 4 հոգու ճակատագիր անհայտ է

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Շախտի քաղաքի 9-հարկանի բնակելի շենքերից մեկում կենցաղային գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել:

Կատարվածի արդյունքում կա մեկ զոհ։

«13 հոգուց, որոնք գտնվել են պայթյունի էպիկենտրոնում, 4 հոգու ճակատագիր անհայտ է մնում», — TASS-ի հաղորդմամբ՝ ասել է մարզի ղեկավարը։

Նա հայտնել է, որ երկու մարդ, այդ թվում՝ երեխա, հոսպիտալացվել են։ Նրանց վիճակը կայուն է։

Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել մորն ու մանկահասակ երեխային։