Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, այս մասին ասված է Կրեմլի հայտարարության մեջ։

«Հուսով եմ, որ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն հայ — ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը», — ասել է ՌԴ առաջնորդը։