Նրան ժողովուրդն է բերել ԱԺ․ Ծառուկյանն՝ իր անվտանգության նախկին պետի մասին

ԱԺ 7-րդ գումարման առաջին նիստին ներկա շտապող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հարցերին խոստացավ նիստից հետո պատասխանել։

Նա խոսեց իր անվտանգության նախկին պետ Էդուարդ Բաբայանի պատգամավոր դառնալու մասին և նշեց, որ համակարծիք չէ, թե ինքն է վերջինիս բերել Ազգային ժողով․ «Նրան ես չեմ բերել, ժողովուրդն է բերել նրան, որն ամենից շատ ձայնն է ստացել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Իսկ այն հարցին՝ ո՞վ է այսուհետ զբաղվելու Ձեր անվտանգությամբ, վերջինս ասաց․ «Արդեն վաղուց Բաբայան Էդիկը ոչ թե իմ անվտանգության պետն է, այլ Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնականն է։ Իմ անվտանգության պետն Արամ Սարգսյան է»։

Նշենք, որ Էդուարդ Բաբայանը ստացել է 7472 քվե: Նա ԲՀԿ-ից ռեյտինգայինով ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն է: