Հայտնի է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրը

Հայտնի է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիման օրն ու տեղը։

«Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի ԱԳ նախարարի պ/կ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։