Իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ․ լուսանկարներ

Այսօր առատ տեղումներից հետո Երևանի ավագանու անդամները դուրս են եկել ձնամաքրման աշխատանքների։ Հատկապես ակտիվ են «Իմ քայլը» դաշինքի անդամներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զաքարյանը։

Ձնամաքրման աշխատանքներ են իրականացվել Նոր Նորքում, Աջափնյակում և վարչական այլ շրջաններում։ Ներկայացնում ենք լուսանկարներ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի և ավագանու անդամների էջերից։