«Իմ քայլը» դաշինքը ԱԺ փոխնախագահի պաշտոնում կսատարի ԲՀԿ-ի թեկնածուին

ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքը ԱԺ փոխնախագահի պաշտոնում կսատարի ԲՀԿ-ի թեկնածուին։ ԲՀԿ առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք համատեղ որոշել են քվերակել ԲՀԿ-ի թեկնածուի օգտին, քանի որ ԱԺ-ում նրանք երկրորդ խոշոր ուժն են։ Վերջինս շեշտեց՝ պատճառը միայն դա է, անձերով ոչինչ պայմանավորված չէ։

«ՀՀ քաղաքացին որոշել է՝ որ քաղաքական ուժը որ չափով պետք է ներկայացված լինի խորհրդարանում։ Մենք հարգում ենք իրենց որոշումը։ Մեր որոշումը քաղաքական որոշում է»,- հայտարարեց Մակունցը։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այդ պաշտոնում առաջադրել է ր Մանե Թանդիլյանի թեկնածությունը։