Դանիել Իոաննիսյանը ստու՞մ է, թե՞ վերածվել է գործող իշխանությունների «գրպանային գործիքին»

Այսօր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյան իր ֆեյսբուքյան էջում կատարել է հտևյալ գրառումը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոնիսյանի վերաբերյալ։

«Երեկ Դանիելը մի շատ կարևոր ու ինչպես հասկանում եմ գաղտնի տեղեկատվություն հրապարակեց, որ հայտնի թիկնպահ-պատգամավորը ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսի կոպիտ չարաշահումներ ա թույլ տվել ու ինքն էդ փաստով դիմել ա ՀՔԾ: Առաջին հայացքից ամեն ինչ շատ ճիշտ է թվում, բայց մի քանի կարևոր նյունսեր էս ամեն ինչում հարցեր են առաջացնում. 

1. Եթե Դանիելը ուներ այնպիսի փաստեր, որոնց առկայությունն անգամ ՀՔԾ դիմելու հիմքեր էր տալիս, ապա ինչո՞ւ դա չէր անում ընտրությունների ընթացքում, կամ ընրություններից անմիջապես հետո: Հիշեցնեմ ամենամեծ տեղական դիտորդական առաքելությունն էր ներկայացնում: 

2. Արդյո՞ք Դանիելն այդ չարաշահման փաստերը միտումնավոր չի թաքցրել, որպեսզի դրանով «չստվերի մաքրամաքուր» ընտրությունները և ծառայություններ մատուցի իշխանությանը: 

3. Ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԵՄ-ն հարյուր հազարավոր Եվրոներ է հատկացրել և, եթե հիմա պարզվում է, որ այդ դիտորդական առաքելությունը չի ֆիքսել վարչական ռեսուրսի չարաշահման` Դանիելի ասած դեպքը ապա կամ դա արել է միտումնավոր, կամ այդքան գումարն օգտագործվել է զուտ գործող իշխանություններին սպասարկելու համար և ծախսվել է ոչ պատշաճ: 

4. Կասկածներից խուսափելու համար Դանիելը պարտավոր է հրապարկել ՀՔԾ ուղարկված դիմումում առկա փաստերը և դրանք ժամանակին չհրապարակելու պատճառները:

Հիմա իմ այս հարցերի պատասխանները ստանալուց հետո կարելի է հանգել երկու տարբեր եզրակացությունների. 

1. Դանիել Իոաննիսյանը ստում է և իր ասածները խիստ սուբյեկտիվ ընկալման հետևանք են,

2. Կամ էլ Դանիելը իրականում ունեցել է այդ փաստերը և չի հրապարակել ժամանակին դրանով, իսկ հիմնավորելով իմ` իրականությանը շատ մոտ կասկածներն առ այն, որ ինքն իր կառույցով վերածվել է գործող իշխանությունների «գրպանային գործիքին»:

Դանիելի և իր ղեկավարած նախաձեռնությունների ու կառույցի վերբերյալ սա իմ վերջին ֆեյսբուքյան գրառումն է: Իրենց կողմից իրականացվող պռոիշխանական գործունեությանը առանձին և փաստարկված կանդրադառնանք մեր փաստերի ստուգման հարթակում: 

Հ.Գ. Էս վերջերս Դանիելը տարբեր մարդկանց դատի տալու սպառնալիքներով լռեցնելու փորձ անելու հակվածություն է ձեռք բերել, բայց այ իրեն Անմեղսունակ ասողներին ոնց որ չի էլ ուզում դատի տալ: Իհարկե Դանիելի գործն ա, բայց, եթե դու անմեղսունակից չես նեղվում ուրեմն կամ էդ ասածի մեջ ինչ-որ լուրջ հիմնավորում կա, կամ էլ մնացածին դատի ես տալիս զուտ ազատ խոսքը սահմանափակելու համար»։