Խաշը մարսեցիք, պարոն Փաշինյան, բայց մնացածը դժվար մարսեք․ Աշոտյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Վարչապետին մեկդ ասեք, որ խաշի գնալը նորմալ է: Մամուլի կողմից հրապարակումն էլ է նորմալ։

Աննորմալ է՝

•Վարչապետի մակարդակով հարցին անդրադառնալը,
•Մամուլին հաթաթա տալը,
•Հանրապետականի անունից շարունակաբար կախվելը,
•Երկիրը բրախելը,
•Մարդկանց անդադար խաբելը,

Խաշը մարսեցիք, պարոն Փաշինյան։ Անուշ լինի։ Բայց մնացածը դժվար մարսեք, ժամանակի հարց է»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի այն հրապարակմանը, որ այսօր իշխող խմբակցության անդամները խաշկերույթի են ու այդ հարցով էլ հետ չեն մնում ՀՀԿ-ից։