ԻՊ-ը սպառնում է սպանել Քեյթ Միդլթոնին․ լուսանկար

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցները սպառնում են սպանել Քեյթ Միդլթոնին՝ թունավորելով այն կերակուրը, որը նա գնում է սուպերմարկետից, այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Քեմբրիջի դքսուհուն ուղղված սպառնալիքները հրապարակվել են Telegram մեսենջերի միջոցով՝ խրախուսելով ծայրահեղականներին թունավորել նրա ուտելիքը:

Լուսանկարներից մեկում Քեյթը պատկերված է գնումներ անելու սայլակով, որի վրա կարմիր X է նկարված։ Այն այսպես է մակագրված․ «Մենք գիտենք, թե նա ինչ է ուտում, թունավորեք այն»: