Երեխան թույլ չտվեց նախարարը նայի իրեն՝ «Մի կպի»․ տեսանյութ

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն անակնկալ այցով այսօր Արմավիրի ԲԿ-ում էր։ Նրա նպատակն էր՝ տեսնել, թե կիրակի օրերին ինչ իրավիճակ է տիրում հիվանդանոցներում։

Հիվանդանոցում բժշկուհու հետ շրջելիս՝ միջանցքում մի փոքրիկ երեխա լացելով պատմում էր իր գանգատները՝ խնդրելով ձեռքին միացված կատետրն անջատել ու մյուս ձեռքին միացնել։ Բժշկուհին ասաց, որ կանեն այնպես, ինչպես փոքրիկն է ցանկանում։ Երբ նախարարի պաշտոնակատարը բռնեց նրա ձեռքն ու փորձեց հանգստացնել, երեխան լացելով ասաց․ «Մի կպի»։

«Զբաղվեք երեխաներով»,- ասաց Արսեն Թորոսյանն ու դուրս եկավ հիվանդանոցից։

Մանրամասները տեսանյութում։ Այս հատվածը դիտեք՝ 9։ 45-ից։