Եթե ունեք այս ախտանիշներն, անհապաղ դիմեք օնկոլոգին

Լոնդոնի Մակմիլան օնկոլոգիական կենտրոնի գիտնական Քրիս Սթիլը հայտնել է այն 7 հիմնական ախտանիշները, որոնց առկայության դեպքում պետք է անհապաղ դիմել օնկոլոգին։

Այդ ախտանիշներից է աղիքային ու միզապարկի գործունեության անսպասելի փոփոխությունը, անբացատրելի արյունահոսությունը, հաստացում կրծքավանդակում կամ ուրիշ տեղ, կուլ տալու դժվարություն, խալերի գույնի կամ չափսի փոփոխություն, ուժեղ հազ և երկար չլավացող վերք։

Բժիշկը նշում է, որ այս ախտանիշները կարող են և կապ չունենալ օնկոլոգիայի հետ, սակայն դրանց առաջացման ժամանակ անհրաժեշտ է դիմել բժիշկներին։

Բրիտանացի բժիշկը հիշեցրել է, որ քաղցկեղի 10 դեպքից չորսը կարող է կանխարգելվել, եթե ժամանակին բացահայտվի։