Բաշկիրայում տղամարդը գնդակահարել է կնոջն ու հարևաններին

Բաշկիրայում 34-ամյա տղամարդը կրակել է կնոջն ու հարևաններին, որից հետո ինքնասպան եղել։ Տեղի ունեցածի հետևանքով 4 մարդ զոհվել է, 2 հոգի՝ հոսպիտալացվել, այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։

Նշվում է, որ հունվարի 13-ի լուսադեմին՝ 05։00-ի սահմաններում, տղամարդը հարբած վիճակում իր բնակարանում վիճել է կնոջ հետ։ Կինը փախել է տանից և թաքնվել հարևանների տանը: Ամուսինը ատրճանակով սկսել է հարևանների տներում փնտրել կնոջը՝ սպանելով երեք հարևաններին։ Դրանից հետո սպանել է կնոջն ու ինքնասպան եղել։