Փարիզում պայթյունի հետևանքով 20 վիրավոր կա, մի քանիսի վիճակը ծանր է

Փարիզում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով վիրավորվել է 20 մարդ։ Այս մասին հաղորդում է BFM հեռուստաընկերությունը՝ հղում անելով տեղի ոստիկանության պաշտոնական հաղորդագրությանը։

Ըստ աղբյուրի՝ տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է։ Հեռուստաընկերության վարկածով՝ պայթյունի հետտևանքը հացաբուլկեղենի խանութում գազի արտահոսքն է։ Հացաբուլկեղենի խանութը շաբաթ օրը չի աշխատում։

Նշվում է, որ մոտակա բնակարանները ևս տուժել են, փրկարարաները այս պահին իրականացնում են տարհանման աշխատանքներ։