Փարիզի պայթյունի հետևանքով 4 մարդ զոհվել է․ 10 հոգի գտնվում է ծանր վիճակում

Փարիզում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, այս մասին BFM հեռուստաընկերության հաղորդմամբ՝ հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Կրիստոփ Կանստաները։

Պաշտոնյան մանրամասնել է, որ զոհվել են երկու փրկարարներ և երկու քաղաքացիական անձինք։ Բացի այդ, 10 հոգի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, որոնցից մեկը փրկարար է։ Ընդհանուր առմամբ, վիրավոր է 37 մարդ։

ՆԳ նախարարի խոսքով՝ 24 ժամ տեղում կիրականացվեն աշխատանքներ։ Տարհանված մարդկանց ժամանակավոր կացարաններ են հատկացվել։