Չինուհու մոտ հազվագյուտ հիվանդություն է ախտորոշվել․ չի լսում տղամարդկանց

Չինաստանի բնակիչը հազվագյուտ հիվանդության արդյունքում դադարել է լսել տղամարդկանց, այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Հունվարի սկզբին Չեն ազգանունով աղջիկը ականջներում խշշոց է լսել, ապա սկսել է սրտխառնոց ունենալ։ Նրան թվացել է՝ հաջորդ օրն ամեն ինչ կանցնի և պառկել է քնելու, բայց այն տեղի չունեցավ։ Առավոտյան Չենը բացահայտել է, որ կանանց լսում է, միայն տղամարդկանց ձայնն իրեն հասանելի չէ։

Բժիշկները հայտնել են, որ աղջիկը կորցրել է ցածր հաճախականությամբ հնչյունները լսելու կարողությունը։ Նշել է, որ այն կարող է նաև սթրեսի հետևանք լինել։ Աղջիկն էլ նշել է, որ վերջին շրջանում շատ է աշխատում ու քիչ քնում։ Չինուհուն բուժում է նշանակվել։ Բժիշկները հույս ունեն, որ բուժման կուրսն անցնելուց հետո կսկսի նորից լսել։

Այս անոմալիան շատ հազվագյուտ է հանդիպում՝ 13 հազար հիվանդից 1-ի մոտ։ Այն դժվար է ախտորոշել, քանի որ հիվանդը կարող է չիմանա խնդրի մասին, օրինակ, չլսի սառնարանի ձայնն ու մտածի՝ նորմալ է։