Բախում ոստիկանների և ցուցարարների միջև․ Երևան-Էջմիածին ճանապարհը փակ է

Էջմիածնում շարունակվում են Մանվել Գրիգորյանի ազատման դեմ բողոքի ցույցերը։ Քիչ առաջ բախում տեղի ունեցավ ոստիկանների և ցուցարարների միջև, ոստիկանները փորձում էին բացել փակված ճանապարհները՝ հայտարարելով, որ այսպիսով հարցի լուծման չեն հասնի, քանի որ դատարանն է որոշում։

Այս պահին իրավիճակը հանդարտվել է, Երևան-Էջմիածին ճանապարհն էլ փակ է։ Նկատենք, որ ցուցարարների թիվն աճել է։

Ցույցին հետևեք ուղիղ միացմամբ