Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց

ՀՀ վերաքննիչ դատարանում այս պահին ընթանում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը: Դատարանը որոշում կկայացնի՝ Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորել, թե՝ ոչ։

Նիստին զուգահեռ ընթանում է բողոքի ակցիա: Ցուցարարները հայտարարում են՝ Մանվել Գրիգորյանը կրկին պետք է վերադառնա բանտախուց, դա է իր միակ տեղը։

______________________________________________________________________________

15: 25

Դատական նիստը հետաձգվեց։ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արմեն Մկրտչյանի խոսքով՝ հետաձման պատճառը տեխնիկական է։ Պաշտպանները միջնորդության համար դեռևս որոշակի փաստաթղթեր պետք է ներկայացնեն։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը դատական նիստին ներկա չէր։ Փաստաբան Մկրտչյանը հայտնեց, որ պատճառն իր պաշտպանյալի առողջական խնդիրներն են։

Նա նաև սխալ որակեց զուգահեռ ցույցերի անցկացումը՝ ընդգծելով, որ դա կարող է խանգարել քննությանը։ Վերջինիս պնդմամբ՝ դա ճնշում է արդարադատության համակարգի վրա։