Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ հայտնեց

Ռոբերտ Քոչարյանի գրավի միջնորդությունը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ հայտնեց: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններից Արամ Օրբելյանը։

Դատավորի՝ ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն երեկ ներկայացրել էին քննիչն ու դատախազները։

Պաշտպան Օրբելյանը նշեց, որ որոշման հիմնավորումները դեռևս հայտնի չեն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց անփոփոխ՝ մերժելով վերջինիս պաշտպանների միջնորդությունները։ Այդ օրը նրան կրկին կալանավորելու որոշում կայացվեց։