Ուկրաինայում դաժան ծեծի են ենթարկել պատգամավոր Վադիմ Միրզոյանին

Նախօրեին ուկրաինական Կրիվոյ Ռոգ քաղաքում դաժան ծեծի են ենթարկել քաղաքի Կենտրոնական խորհրդի պատգամավոր Վադիմ Միրզոյանին, այս մասին հաղորդում է vesti-ukr.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակվողներն օգտագործել են գազի բալոն, այնուհետև մետաղական խողովակով հարվածել գլխին ու դաժան ծեծի ենթարկել։