Որոշ կեղծ մարդիկ որդեգրում են երեխաներ, և այդ երեխաները զրկվում են երիկամից․ Միրզոյանի ցնցող հայտարարությունը

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կառավարության այսօրվա նիստին սենսացիոն հայտարարություն արեց։ Վերջինս նշեց՝ ՀՀ-ում որդեգրման գործընթացի ոլորտում գործ ունենք մաֆիայի հետ։

Վերջինս նշեց, որ այս ամիսների ընթացքում փորձել է կծիկը քանդել, թվացել է՝ հասել է բացահայտման, բայց վերջնաարդյունք չի կարողացել գրանցել։

«Մենք գործ ունենք ավելի ցավալի դեպքի հետ, այդ թվում՝ երեխաների օրգանների վաճառք։ Մենք արդարադատության նախարարի հետ ենք խոսել, այց է կատարվել, ստուգվել, մինչև այս պահը եկածը իսկապես գոհացուցիչ է, որ ոչ մի վատ դեպք չի բացահայտվել։ Կասկած կա, որ երեք ուղղութամբ են երեխաներ որդեգրում արտասահման և այդ երկրները հայտնի են նաև այդ վատ առումով»,- ասաց Միրզոյանը։

Նա մանրամասնեց՝ «երբեմն որոշ կեղծ մարդիկ որդեգրում են երեխաներ, և այդ երեխաները զրկվում են երիկամից»։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը զարմացավ․ «Այդպիսի դե՞պք է գրանցվել»։

Միրզոյանն էլ՝ ի պատասխան ասաց․ «Օդում կախված լուրեր կան»։

«Դրանք շատ զգայում թեմաներ են, ճնշումս բարձրացավ»,- շարունակեց Փաշինյանը։

Փոխվարչապետ Միրզոյանն էլ շեշտեց, որ լրջագույն վերահսկողության կարիք ունենք, որ հանկարծ այս ռիկսերը իրականություն չդառնան։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հերքեցին երեխաների օրգանների, թրաֆիքինգի դեպքերը:

«Միայն ունեցել ենք երեխայի առքուվաճառք»,- ասաց  գլխավոր դատախազը։