Մարտի 1-ի գործով Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել․ Հայկական Ժամանակ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել:

Նույն այդ տեղեկություններով, նախկին նախարարը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 300. 1 հոդվածի հատկանիշներով (Սահամանադրական կարգը տապալելը): 

ՀՔԾ-ից, սակայն, մեր տեղեկությունը չմեկնաբանեցին:

Սեյրան Օհանյանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց, թե ինքը հեռախոսով հարցազրույց չի տալիս: «Դիմեք իրավապահներին, ես չեմ ուզում պատասխանել»,- ասաց նախկին նախարարը: Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը 2008 թվականին ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում: