Արարատ Միրզոյանը, Մխիթար Հայրապետյանը և Լիլիթ Մակունցը կստանան պատգամավորական մանդատ

Կառավարության երեք անդամներ՝ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, Սփյուռքի նապարար Մխիթար Հայրապետյանը և Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը կգնան ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու իրենց աշխատանքը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում նշեց, որ վերջիններս ստանալու են պատգամավորական մանդատներ։

Այնուհետև նա շնորհակալություն հայտնեց նրանց կառավարությունում համատեղ աշխատանքի համար։ 

«Կարծում եմ՝ արժի նրանց ծափահարել»,- ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարն այս առիթով նաև կատակեց․ «Քանի որ կառավարության անդամները գնում են ԱԺ, այդ պատճառով էլ կառավարության այսօրվա նիստի օրակարգը տխուր է ու թեթև»։