Անի Սամսոնյանը հրաժարվել է Երևանի ավագանու մանդատից. նա ԱԺ է տեղափոխվում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խոսնակ Անի Սամսոնյանը հրաժարվել է Երևանի ավագանու մանդատից։ Այդ մասին Սամսոնյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում։

«Դիմում գրեցի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու վերաբերյալ։

Այսօր ժամեր անց նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները կստանձնեն իրենց մանդատները՝ այդ թվում նաև ես»,- գրել է Անի Սամսոնյանը։