Վրաստանում խոզի գրիպից մահվան 9-րդ դեպքն է գրանցվել

Հունվարի 6-ին Վրաստանում խոզի գրիպից (H1N1) 40-ամյա կին է մահացել։ Ինչպես հաղորդում է Rustavi 2 հեռուստաալիքը, կինը Վրաստանում այդ հիվանդության 9-րդ զոհն է։ Նա մահացել է Փոթիի հիվանդանոցում։

Բժիշկների կարծիքով՝ բարդությունները պայմանավորված էին քրոնիկ հիվանդություններով: Ըստ բժիշկների՝ Փոթիի հիվանդանոցում բուժվում է 11 հիվանդ՝ շնչառական վարակի ախտանիշներով և նրանց վիճակը կայուն է:

Վրաստանի առողջապահության նախարարությունը կոչ է անում բոլոր բնակիչներին պատվաստվել գրիպի դեմ և հետևել հիգիենայի կանոններին: