ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին՝ ձնաբուք:

Արագածոտնի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա 99 կուտակված ավտոմեքենա: