Թուրքիայի ափերին բեռնատար նավ է խորտակվել․ 6 մարդ զոհվել է

Սև ծովում՝ Թուրքիայի ափերին, բեռնատար նավ է խորտակվել, ինչի հետևանքով անձնակազմի 6 անդամ զոհվել է, այս մասին հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ 7 մարդու հաջողվել է փրկվել։ Ինչպես հաղորդում է  РИА Новости-ն, Անկարայում ռուսական դեսպանատունը ճշտում է՝ զոհերի թվում ՌԴ քաղաքացիներ կան, թե՝ ոչ։

Նշվում է, որ նավում եղել է անձնակազմի 13 անդամ, որոնց թվում՝ 2 ռուս, 9 ուկրաինացի և Ադրբեջանի 2 քաղաքացի։