Այս շրջանում ևս մեկ անգամ համոզվեցի, թե ինչ լավ մարդիկ կան կողքիս․ Սիրուշո

Այսօր երգչուհի Սիրուշոյի ծննդյան տարեդարձն է։ Վերջինս Ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել բոլորին։

«Ծննդյանս ամենալավ նվերը մարդիկ են, ովքեր շրջապատում են ինձ…
Այս շրջանում ևս մեկ անգամ համոզվեցի, թե ինչ լավ մարդիկ կան կողքիս…Ինչ ուժեղ ու խելացի… Ովքեր ինձ շրջապատել են սիրով ու հոգատարությամբ: Շնորհակալ եմ ամեն օրս ու ժամս այսքան սիրով լցնելու համար: Ընտանիքիս, ընկերներիս, գործընկերներիս և երկրպագուներիս… Խոստանում եմ նույնքան սիրով լցնել ձեր կյանքը…»։