Ովքե՞ր են հրաժարվել պատգամավորի մանդատներից

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կգումարվի 2019 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 10.00-ին:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքից 18 հոգի ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, 2 ինքնաբացարկի դիմում ստացել են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դիմում չի եղել։

«Իմ քայլը» դաշինքից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Էդուարդ Աղաջանյանը,  տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Զարուհի Բաթոյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, Վայոց ձոր մարզպետ Տրդատ Սարգսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկի դիմում են ներկայացրեց Քրիստ Մարուքյան, որը ԼՀԿ ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի եղբայրն է, և Արմեն Բաղդասրայանը։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» դաշինքը ստացել էր քվեների 70.42%-ը, ԲՀԿ-ն՝ 8.26%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը։