Մխիթարյանը վնասվածք ունի․ բաց կթողնի առաջիկա խաղը

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի դեկտեմբերի 22-ին Անգլիայի առաջնության 18-րդ տուրում կայանալիք «Արսենալ»- «Բարնլի» հանդիպումը:

Ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ հայ ֆուտբոլիստը «Տոտենհեմ»-ի հետ մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ վնասել է ոտնաթաթը։

Նշենք, որ խաղը նախատեսվում է այսօր՝ Երևանի ժամանակով 16:30-ին: