Արցախում նոր նշանակումներ են կատարել

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Մուրադ Պետրոսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահականի պաշտոնական կայքից:

Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով ՝ Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով: