Արմեն Գևորգյանը չկալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին Հատուկ քննչական ծառայության քննիչի՝ 2 ամսով կալանավորելու միջնորդությունը մերժեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է միանգամից 4 հոդվածով: Նա մեղադրվում է 2008 թվականի Մարտի 1-ի ժամանակ սահմանադրական կարգի տապալմանն աջակցելու, արդարադատությանը խոչընդոտելու, առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու, ինչպես նաև փողերի լվացման մեջ: