Ֆելիքս Ցոլակյանը կոչ է անում վաղը քարոզարշավ չանել

«Իմ քայլը» դաշինքի Շիրակի մարզի վարկանիշային թեկնածու, գեներալ Ֆելիքս Ցոլակյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ ընտրապայքարի մեջ մտած բոլոր թեկնածուներին հորդորել է հարգել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհված մարդկանց հիշատակը ու վաղը քարոզարշավ չանցկացնել։

«Ներողություն եմ խնդրում, ժամանակի սղության պատճառով, գյուղական համայնքներ չայցելելու համար… Բոլորին կոչ եմ անում ընտրություններին ցուցաբերել ակտիվ մասնակցություն:  Ձեր մեկ քվեն շատ կարևոր և որոշիչ է: Թեկնածուներին հորդորում եմ հարգել Հիշատակի օրը և Դեկտեմբերի 7-ին քարոզարշավ չիրականացնել… Ես ինքս Դեկտեմբերի 7-ին քարոզարշավ չեմ իրականացնելու… Խիղճ և խաղաղություն բոլորիս…»,- գրել է նա։