Յուրացման, պաշտոնական անփութություն, փաստաթղթերի կեղծման դեպքեր են հայտնաբերվել

Հերթական քրեական գործն է հարուցվել ՊՎԾ ուսումնասիրությունների արդյունքում: Այս մասին հայտնում են Պետական վերահսկողության ծառայությունից:

Պետական վերահսկողական ծառայության կողմից Ազատամուտ համայնքում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով` յուրացում կամ վատմում՝ խոշոր չափերով, պաշտոնական անփութություն, պաշտոնական լիազորությունների չարաշահում, պաշտոնական լիազորությունների անցում, հրապարակային սակարկությունների անցկացման կարգի չարամիտ խախտում, փաստաթղթերի կեղծում: