Իրանում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և վիրավորներ․ տեսանյութ

Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբախար քաղաքում զինվորական բազայի մոտ պայթյուն է որոտացել, այս մասին հայտարարել է մարզի նահանգապետի տեղակալի անվտանգության հարցերով պատասխանատու Մոհամմադ Հադի Մարաշին:

Ինչպես հայտնել է նա, պայթյունի արդյունքում վիրավորներ կան։ IRNA լրատվական գործակալության տեղեկություններով՝ ավելի քան 4 մարդ զոհվել է։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։