Մագնուս Կարլսենը պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը

Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը հաղթել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի դեմ հանդիպմանը և պահպանել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը:

Հաղթողը որոշվել է թայ-բրեքում, քանի որ հիմնական մրցախաղն ավարտվել էր ոչ-ոքի` 6-6 հաշվով: Թայ-բրեքում նորվեգացին առավելության է հասել 3:0 հաշվով: