Գիտնականները պարզել են՝ երջանիկ զույգերը գեր են

Overweight Couple

Գիտնականները պարզել են, որ երջանիկ զույգերը գեր են։ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները հետազոտություն են արել, որին մասնակցել է 8 հազար մարդ։ Պարզվել է, որ ամուսնացած կանայք համատեղ կյանքի առաջին 5-6 տարում միջինը 10,8 կգ գիրանում են։ Համամատության համար՝ կանայք, որոնք ապրում են տղամարդու հետ, բայց ամուսնիններ չեն, գիրանում են 9,9 կգ-ով, իսկ նրանք, որոնք համարբերությունների մեջ են, բայց միասին չեն ապրում՝ 5,8 կգ-ով։

Իսկ տղամարդկանց մոտ տարբեր է։ Նրանք գիրանում են կնոջ հետ հարաբերություն սկսելուց անմիջապես հետո։ Այն տղամարդիկ, որոնք իրենց զուգընկերուհու հետ են ապրում ավելի քան 2 տարի, 10 կգ-ով ավելի են գիրանում նրանցից, որոնք ապրում են միայնակ։

Այս թեմայով հետազոտում են անցկացրել նաև ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականները։ Նրանք ցանկացել են իմանալ՝ արդյոք գիրանալը կապ ունի երջանիկ հարաբերությունների հետ, թե՝ ոչ։ Ահա թե ինչ են պարզել։ Հետազոտությանը մասնակցել են զույգեր, որոնք 4 տարի է՝ ամուսնացած են։ Գիտնականները համամեմատել են նրան էմոցիոնալ դաշտն ու սթրեսի աստիճանը։

Պարզվել է, որ մարդիկ, որոնք ամուսնության մեջ երջանիկ են, երկու անգամ ավելի գեր են, քանի նրանք, որոնք գոհ են իրենց հարաբերություններից։

Այսպիսով՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ մարդիկ, որոնք հարաբերությունների մեջ երջանիկ են, քաշ են հավաքում, քանի որ կողակցին խոշորացույցով չեն նայում։ Նրանք գոհ են այն ամենող, ինչ ունեն։ Նրանք, որոնք գոհ չեն իրենց հարաբերույուններից, քաշ չեն հավաքում՝ նաև սթրեսների հետևանքով։