ՌԴ-ն դոլարային միլիոնատերերի թվի նոր ռեկորդ է սահմանել

Ռուսաստանում դոլարային միլիոնատերերի թիվը անցյալ տարվա համեմատ աճել է 4% -ով՝  կազմելով 189,5 հազար մարդ: Այս մասին հաղորդում է RNS- ը՝ հղում անելով World Wealth Report-ի զեկույցին:

Նշվում է, որ 2008 թվականից ի վեր սա ռեկորդային ցուցանիշ է: Հայտնի է դարձել, որ Ռուսաստանում դոլարային միլիոնատերերի համախառն եկամուտը անցյալ տարվա ընթացքում աճել է 5.2%-ով՝ կազմելով 1.08 տրիլիոն դոլար:

Անցյալ տարի Bloomberg-ը հաղորդել էր, որ Ռուսաստանը առաջատարն է դոլարային միլիոնատերերի քանակի աճով: Աշխարհի միլիոնատերերի թվով առաջատարը ԱՄՆ-ն է՝ 4.795 միլիոն մարդ: